fbpx
Ժամանց

Nike-ի կոշիկների զույգը ռեկորդային գնով է վաճառվել

Nike-ի 1972 թվականի սպորտային կոշիկները Sotheby’s աճուրդում վաճառվել են 437,5 հազար դոլարով, սա նոր համաշխարհային ռեկորդ է սպորտային կոշիկների զույգի համար։ Այս մասին հայտնում է РИА Новости-ն։

Moon Shoe սպորտային կոշիկները ստեղծվել են Nike-ի համահիմնադիր և վազքի մարզիչ Բիլ Բաուերմանի կողմից 1972 թվականի Ամառային Օլիմպիական խաղերի (Մյունխեն) վազորդների համար, ընդամենը ստեղծվել է 12 զույգ:

Sotheby’s-ը նշում է, որ սպորտային կոշիկների սկզբնական գինը եղել է 160 հազար դոլար:

Աճուրդում մեկ զույգ կոշիկ է ձեռք բերել հնահավաք Մայլս Նադալը, որը մտադիր է այն ցուցադրել իր մասնավոր թանգարանում մեքենաների հավաքածուի հետ:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ