Երևանի քաղաքապետարանի կոմունալ տնտեսության վարչության համատիրությունների հետ աշխատանքի կազմակերպման բաժնի պետ Հարություն Խաչատրյանը հայտնել է, որ Երևանի բազմաբնակարան բարձրահարկ շենքերի 185 մուտքում փակվել և զոդվել են բոլոր աղբամուղները:
Խաչատրյանը նաև ընդգծել է, որ բնակիչներն են որոշում դրանց փակվել կամ չփակվելու հարցը: Շենքերի սեփականատերերի ժողովի ժամանակ, եթե 51 տոկոսը որոշում կայացնի, որ պետք է աղբատարը փակվի, ապա այդ փաստն ունի իրավական ուժ», – նշել է նա:
Ինչպես նշել է Հարություն Խաչատրյանը՝ այսօր խնդիր է առաջանում նաև բակերում կայանող մեքենաների պատճառով, քանի որ աղբատար մեքենաները չեն կարողանում բակեր մուտք գործել
Նրա խոսքով՝ որոշ շենքերի աղբամուղները չփակելու դեպքում անհրաժեշտ է լինելու լուծել աղբատար փոքր մեքենաներ ունենալու խնդիրը, որպեսզի բակեր մտնելը հեշտ լինի. Երևանի քաղաքապետարանը ձեռք է բերել 10 փոքր աղբատար մեքենա: