fbpx
Աշխարհ

Սպիտակ տնից հայտնել են Զելենսկի-Թրամփ հեռախոսազրույցից մանրամասներ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը և Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հեռախոսազրույց են ունեցել, որի ընթացքում քննարկել են համագործակցությունը էներգետիկայի և տնտեսության ոլորտներում: Այս մասին հայտնում է РИА Новости-ն:

Սպիտակ տնից մանրամասներ են հաղորդել նրանց հեռախոսազրույցի մասին: «Այսօր նախագահ Դոնալդ Թրամփը զանգահարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկուն, որպեսզի շնորհավորի նրան վերջերս կայացած ընտրությունների արդյունքների համար: Նախագահները քննարկել են երկու երկրների միջև հարաբերությունների ամրապնդման միջոցները, այդ թվում՝ էներգետիկ և տնտեսական համագործակցության ոլորտում»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Նախագահները նշել են, որ անհամբերությամբ են սպասում հանդիպելու հնարավորությանը:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ