fbpx
Իրավական

Ստեփանավանի փողոցներից մեկում կատարվող շինաշխատանքներում խախտում է հայտնաբերվել․ Տեսչական մարմին

ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի Լոռու տարածքային բաժնի կողմից կատարված համապատասխան ուսումնասիրության և տեղազննության արդյունքում՝ Ստեփանավան համայնքի Գ. Նժդեհ փողոցում, «Լոռի ՃՇՇ» ՓԲ ընկերության կողմից իրականացված հիմնանորոգման աշխատանքներում հայտնաբերվել են մի շարք թերություններ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնից, արձանագրվել է, որ ճանապարհի բազալտե եզրաքարերը տեղադրված են մակերևույթից 5-18սմ բարձրության վրա, խախտված է նախագծային պահանջը, տեղադրված բազալտե եզրաքարերի միացումները կատարված են շինարարական նորմերի խախտումներով, որի պատճառով մասնակի հատվածներում կարանների ցեմենտ-ավազային խառնուրդը քայքայված է, խախտված է ասֆալտ-բետոնե շերտի համասեռությունը, մայթերում գունավոր բետոնե սալիկները տեղադրված են անհարթ, մասնակի հատվածներում առաջացած են նստվածքներ, մայթերի ասֆալտ-բետոնե շերտը ծածկված է բուսականությամբ, առկա են անհարթ, ալիքավոր հատվածներ:
«Տեսչական մարմնի կողմից հայտնաբերված շինարարական աշխատանքների թերությունները ներկայացվել են «Լոռի ՃՇՇ» ՓԲ ընկերության տնօրենությանը:

Հուլիսի 23-ին Տեսչական մարմնի Լոռու տարածքային բաժնի համապատասխան աշխատակիցների կողմից հերթական ստուգման և տեղազննության ժամանակ պարզել են որ շինարարական աշխատանքները շարունակվում են իրականացվել նախագծային և շինարարական նորմերի խախտումներով: Շինարարություն իրականացնող ընկերությանը տրվել է ողջամիտ ժամկետներ շտկելու և վերացնելու թույլ տրված խախտումները և շեղումները:Այս պահին ընկերության կողմից կատարվում է համապատասխան աշխատանքներ՝ թերությունները և թույլ տրված խախտումները շտկելու ուղղությամբ»,- նշված է հաղորդագրության մեջ:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ