«Բարսելոնայի» հարձակվող Մալկոմի ապագան շարունակում է մնալ մշուշոտ։ Այս մասին տեղեկացնում է Mundo Deportivo-ն։
Նշվում է, որ Մալկոմի ձեռք բերելու համար պայքարին է միացել նաև անգլիական «Էվերթոնը», որը պատրաստ է բրազիլացու տրանսֆերի համար վճարել 40 միլիոն եվրո։
Սակայն, ըստ աղբյուրի, կատալոնական ակումբում մտադիր են ձգձգել ֆուտբոլիստի վաճառքը ու նրա տրանսֆերի դիմաց ստանալ մոտ 50 միլիոն եվրո։
Հիշեցնենք, որ ավելի վաղ Մալկոմին գնելու ցանկություն էր հայտնել ռուսական «Զենիթը», որը բրազիլացու համար առաջարկել էր 35 միլիոն եվրո։