Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն խոստացել է խորհրդարանական ու ու նախագահական ընտրություններն անցկացվելու են՝ օրենքի ու սահմանադրական կարգի համաձայն: Այս մասին հայտարարել է Բելառուսի ԿԸՀ նախագահ Լիդիեյ Երմեշինոյը:
«Մենք արդեն հստակ կողմնորոշվել ենք, որ մեր խորհրդարանական ընտրությունները կանցկացվեն այս տարի, իսկ հաջորդ տարի կլինեն նախագահական ընտրությունները»,- ասել է Լուկաշենկոն:
Բելառուսնի նախագահը նաև հանդիմանել է քաղաքական վերլուծաբանների կանխատեսումները՝ կապված նախագահական ընտրությունների հետ:
«Այդ գիտակները կարծում են՝ եթե այս տարին հանգիստ է անցնում, ապա Լուկաշենկոն արագացված կանցկացնի նախագահական ընտրությունները, որպեսզի կրկին նստի նախագահի աթոռին: Այս ենթադրությունները մոլորություններ են: Ինչպես ես խոստացել էի, ամեն ինչ կլինի՝ ըստ օրենքի ու Սահմանադրության»,- ասել է Լուկաշենկոն: