Ամփոփվեցին 2019 թվականի ամառային զորակոչի արդյունքները

Ամենադիտվածներ

Հուլիսի 31-ին Գեղարքունիքի մարզպետարանում անցկացվեց զորակոչային հանձնաժողովի հերթական նիստը: Այն վարեց ՀՀ Գեղարքունիքի մարզպետ, Գեղարքունիքի մարզի զորակոչային հանձնաժողովի նախագահ Գնել Սանոսյանը:

Նիստի ընթացքում քննարկվեց 2019 թվականի ամառային զորակոչի ընթացքին և արդյունքներին վերաբերող հարցեր:

Գեղարքունիքի մարզի զինվորական կոմիսար Գևորգ Մխեյանի զեկուցմամբ` 2019 թվականի ամառային զորակոչն անցել է առանց խոչընդոտների, կատարվել և գերակատարվել է նախատեսված առաջադրանքը:

Գեղարքունիքի մարզպետ, Գեղարքունիքի մարզի զորակոչային հանձնաժողովի նախագահ Գնել Սանոսյանը շնորհակալություն հայտնեց 2019 թվականի ամառային զորակոչին ներգրավված բոլոր կազմակերպությունների ղեկավարներին՝ զորակոչի ընթացքում արդյունավետ համագործակցելու և բարձր ցուցանիշ ապահովելու համար:

Գեղարքունիքի մարզի զորակոչային հանձնաժողովի նիստում քննարկվեց նաև մարզային զինվորական կոմիսարիատից ներկայացված տարկետման ենթակա զորակոչային տարիքի երիտասարդների անձնական գործերը:

«Զինվորական ծառայության կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի սահմաններում նրանց տրվեցին համապատասխան տարկետումներ:

Այս մասին տեղեկացնում են Գեղարքունիքի մարզպետարանի պաշտոնական կայքից։

Ամենաթարմ