«Յուվենտուսի» հարձակվող Պաուլո Դիբալայի տրանսֆերը «Մանչեսթեր Յունայթեդ» կարող է չիրականացվել: Այս մասին հարղոդում է Football Italia-ն:
Նշվում է, որ 25-ամյա ֆուտբոլիստն այլևս չի ցանկանում տեղափոխվել «Մանչեսթեր Յունայթեդ», քանի որ վերջինս հանդես չի գալու Չեմպիոնների Լիգայում: Ֆուտբոլիստը նաև կարծում է, որ իր խաղաոճը չի համապատասխանում ԱՊԼ-ին:
Ավելի վաղ Դիբալան ֆինանսական պահանջներ էր ներկայացրել անգլիական ակումբին: