fbpx
Մարզեր

Սերգեյ Կոպերկինը այցելել է Գեղարքունիքի մարզ

Հայաստանում Ռուսաստանի արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինն այսօր՝ օգոստոսի 1-ին այցելել է Գեղարքունիքի մարզ: Այս մասին հայտնում են Հայաստանում ՌԴ դեսպանատնից։

Այցի շրջանակներում կայացել է դիվանագիտական առաքելության ղեկավարի հանդիպումը Գեղարքունիքի մարզպետ Գ.Գ. Սանոսյանի և Գավառի քաղաքապետ Գ.Ե. Մարտիրոսյանի հետ: Նշելով, որ Գեղարքունիքի մարզի շատ բնակիչներ սերտ կապեր ունեն Ռուսաստանի հետ, մարզի ղեկավարը խոսել է դրա զարգացման ծրագրերի մասին: Կողմերը քննարկել են Ռուսաստանի և Հայաստանի տարածաշրջանների միջև շփումների ամրապնդման և փոխգործակցության ներուժի իրացման հեռանկարները:

Ս.Պ. Կոպիրկինը և Գ.Գ. Սանոսյանը այցելել են Միքաելյան ընտանիքի ֆերմա, որտեղ զբաղվում են յուրահատուկ պանիրների արտադրությամբ: Հաջողությամբ աշխատող ընտանեկան ձեռնարկությունը ստեղծվել է ՄԱԶԾ «Ինտեգրված գյուղական զբոսաշրջության զարգացում» ծրագրի ներքո ռուսական կողմի ֆինանսավորմամբ:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ