Իսպանիայի երթևեկության գլխավոր վարչությունում հայտարարել են, որ վերը նշված նպատակներով արդեն ձեռք է բերվել 11 անօդաչու թռչող սարք, որից 3-ն արտոնագրվել է Իսպանիայի օդերևութաբանական կենտրոնի կողմից՝ տվյալների հավաքագրման համար:
Հեռակառավարվող անօդաչու թռչող սարքերը պարեկելու են այն վայրերում, որտեղ ամենից հաճախ են պատահարներ գրանցվում, ինչպես նաև ճանապարհներին, որտեղ մեծ է հեծանվորդների, մոտոցիկլետների և հետիոտների թիվը: Բացի այդ, սարքերը կօգտագործվեն խոշոր միջոցառումների ժամանակ, որոնք ծանրաբեռնված երթևեկություն պատճառ են դառնում և կօգնեն արտակարգ իրավիճակների ծառայությանը:
Բացի դրանից՝ գերատեսչությունը հայտարարել է, որ մտադիր են ևս 20 անօդաչու ձեռք բերել երթևեկությունը հսկելու և կարգավորելու համար: