fbpx
Զինված Ուժեր

Արտ Լանչը ՊՆ զորամասերից 2֊ում ճաշարանների շահագործում սկսեց. Բակուր Մելքոնյան

Արտ Լանչ սննդի ցանցի հիմնադիր Բակուր Մելքոնյանը Facebook-ի իր էջում տեղեկացնում է.

«Պատիվ ունեմ: Մի քանի օր առաջ Արտ Լանչը սկսեց ՊՆ զորամասերից 2֊ում ճաշարանների շահագործումը: Սա այն հազվագյուտ դեպքերից է, երբ արածդ պարզապես բիզնես չէ՜, երբ հացդ զինվորն է ուտելու: Սա մեր համար պատվի խնդիր է:

Մտածում էի վերադառնամ, նոր գրեմ այս մասին, բայց այս մի քանի օրվա մեջ այնքան շնորհակալություններ ենք ստացել մեր զինվորներից, որ չէի կարող չկիսվել: Զինվորներից շատերը հարցրել են մեր խոհարարներին. «էս հետո էլ ա ըսենց համով ու բազմազան լինելու, թե՞ սկիզբն ա դրա համար ա…» Պատասխանում եմ՝ նոր ենք դրա համար ա ըսենց, կամաց-կամաց ավելի լավ ա լինելու:

Գործընթացը շարունակական է, ամիսը մի քանի զորամասերի ճաշարաններ կանցնեն նույն մեթոդի:
Աշխարհի զարգացած և հզոր բոլոր երկրների բանակներում զինվորի հացը վստահված է մասնավորին: Ի՞նչ առավելություն կա, նշեմ կարևորագույները՝ որակի բարձրացում և տեսականու ընդլայնում: Հարց. չէ՞ր կարող կամ արդյո՞ք ցանկություն չուներ ՊՆ-ն ինքը լավացնելու որակը և տեսականին: Կարծում եմ չէր կարող և հետևյալ պատճառով, դա նույն է, որ Արտ Լանչը որակյալ մեքենաների տեխ սպասարկում անի (մենք մեր մեքենաները վստահում ենք տվյալ ոլորտի պրոֆեսիոնալներին): Նույն էլ բանակի սննդի հարցն է՝ կան այդ գործի պրոֆեսիոնալներ…

Փոքրիկ օրինակ բերեմ մեկ այլ առավելության: Երբ պետական որևէ կարիքի համար պետք է սննդամթերք, ըստ օրենքի հայտարարվում է մրցույթ, որը բնականաբար ժամանակատար է՝ մինիմումը մեկ ամիս, որպեսզի բոլոր շահագրգիռ մատակարարները իմանան, հետո ուսումնասիրեն բոլոր հայտերը ու բնականաբար այդ գործընթացի ժամանակատարությունից ելնելով գնումը արվում է գոնե մի քանի ամսվա, եթե ոչ ամբողջ տարվա համար: Մասնավորը այդ հարցում շատ ճկուն է, անընդհատ թարմ գնումներ, ինչի շնորհիվ մենյուի բազմազանությունը հեշտ հնարավոր է ապհովել՝ թարմ մրգերից կոմպոտ(սիրոպների փոխարեն), սեզոնային բանջարեղեններ, կանաչիներ, մեր սարերի բարիքներ…

Մի կարևորագույն առավելություն էլ՝ մարզերում գյուղատնտեսության զարգացում! Ասեմ ավելին, արդեն հանդիպում եմ ունեցել ԱԺ խմբակցություններից մեկի ներկայացուցչի հետ սահմանմերձ գյուղերից գյուղմթերքների գնումը ապահովելու համար: Հանդիպել եմ նաև գյուղ. ոլորտի լավագույն մասնագետներիի հետ և արդյունքում այսօր ընթանում են լոգիստիկ կենտրոնների ստեղծման գործընթացները, որոնք կապահովեն գյուղացու և մեր միջև կապը:

Մեր առջև գլխավոր 2 նպատակ ենք դրել.
1.Ապահովել բարձր որակ և բազմազանություն!
2. Ճկուն գնումների շնորհիվ ապահովել մաքսիմալ տեղական արտադրանքի օգտագործում!

Վերջում պարզապես ավելացնեմ, որ այս գործընթացին մասնակցում են մեր նման պրոֆեսիոնալ մի քանի կազմակերպություններ և 2 տարվա ընթացքում բոլոր մեր զինվորները կունենան ավելի որակյալ, բազմազան և առողջ սնունդ:

Հ. Գ. Էնքան ոգևորված գրեցի, կարևորն էի մոռանալու՝ բոլոր զինվորական ճաշարանները վերանորոգելու ենք ըստ անհրաժեշտության, ամբողջությամբ փոխվելու է սպասքը, կահույքը, թարմացվելու են սարքավորումները»:

https://www.facebook.com/permalink.php?story_fbid=2107994682835744&id=100008756970592

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ