Ռուս քիք-բռնցքամարտիկ, K-1-ի Աշխարհի գավաթի խաղարկության եզրափակչի մասնակից Վիտալի Կրուտոլևիչը ծեծել է ընկերուհուն, քանի որ վերջինս հրաժարվել է ապուր պատրաստել։ Այս մասին հայտնում է Championat.com-ը։
Ըստ աղբյուրի՝ մարզիկն իր ընկերուհու՝ Անաստասիայի հետ ապրելիս են եղել Սանկտ Պետերբուրգում, երբ Կրուտոլևիչը արթնացրել է Անաստասիային և անմիջապես ապուր պահանջել։ Աղջիկը հրաժարվել է, որից հետո հարված է ստացել դեմքին։ Հարվածից կոտրվել է աղջկա դիմային ոսկորը, որից անմիջապես հետո վիրահատություն է պահանջվել։
Նշվում է, որ մեկ տարի տևած բուժման կուրսերից հետո միայն քրեական գործ է հարուցվել։ Բանն այն է, որ հիմա նոր աղջիկը կարողացել է փորձաքննության միջոցով ապացուցել իրեն պատճառներ ծանր վնասվածքների ազդեցությունը առողջության վրա։
Սպասվում է, որ, ամենայն հավանականությամբ, գործը կհասնի դատարան։