fbpx
Մարզեր

Գյումրիում նոր ծննդատուն կկառուցվի

ՀՀ Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը Facebook-ի իր էջում տեղեկացրել է, որ Գյումրիում նոր ծննդատուն կկառուցվի։

«Առաջին անգամ, երբ Ժնևում հանդիպեցի Վարտան Սիրմակեսին, մի առողջապահական ծրագրի առաջարկ արեցի նրան՝ Գյումրի քաղաքի համար։

Այսօր արդեն ստորագրում ենք փոխըմբռնման հուշագիր` ըստ որի, պարոն Վարտան Սիրմակեսի ստեղծած հիմնադրամի միջոցներով 2019թ. կմեկնարկի Գյումրի քաղաքում «Նազարեթ և Սոնա Սիրմակես Հանլյան» ծննդատան հիմնման աշխատանքները:

Նոր ծննդատունը կնպաստի Շիրակի մարզի առողջապահության ոլորտի զարգացմանը և կլուծի տարիներ ի վեր եղած խնդիրները այդ ոլորտում։

Հ.Գ. էսքիզները նախնական են և կարող են փոխվել», գրել է նախարարը։

https://www.facebook.com/ATorosyanOfficial/posts/981216565397942?__xts__[0]=68.ARAERvXfTS3grZW5QbL2h4YSVwrqXzuGulWys1xVbdbkWKe2xGIt_Cw_-1ehwzLc0N-vvqg-K5oUGWDW1kHBfQnuCT1tfFVHhbXgfsZPZNKeVCrdxJIhROlJiDQbl-z8DuXy6jLjOEM0ii2p1KarwaD_ANqpQSxg-8VWmtdKPzgalgVMaUOOxCfvW5l-uiBFNwhRbRJJx5-iWQgEzHQ-zaPbXH_rlEDnwyjcpBXRhHbHHcqN63pCp9KKueW45Zm-q6sFgR49GUaotDEJ3GhIhs-uxujlB4O3WV5riMIMR6T8T6vAaVjlVgsq4Wk2NwAsedjyKJz210lITeTRdJH4LmA&__tn__=-R

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ