Վրաստանը և Իրանը պայմանավորվել են Պարսից ծոց – Հյուսիսային տրանսպորտային միջանցքի համատեղ զարգացման շուրջ։
Էկոնոմիկայի նախարարությունը հայտնում է, որ այս հարցը դարձել է երկու երկրների միջև միջազգային ավտոտրանսպորտային փոխադրումների համատեղ հանձնաժողովի նիստի օրակարգային հարցերից մեկը: Հանդիպումը , տեղի է ունեցել Իրանի Իսլամական Հանրապետության տրանսպորտի նախարարի տեղակալ Ադոլհաշիմ Հասան Նիային Վրաստան կատարած այցի ընթացքում:
Հանդիպման ընթացքում կողմերն արձանագրություն են ձևակերպվել ՝ համագործակցություն երկկողմ գերակա ուղղություն հանդիսացող ցամաքային հաղորդակցության շուրջ:Կողմերը պայմանավորվել են համագործակցել նշված տրանսպորտային միջանցքի զարգացման ուղղությամբ. մշակել գործողությունների ծրագիր:Կողմերը պայմանավորվել են նաև երկու երկրների միջև 2019-2020 թվականների համար բեռնափոխադրումների քվոտաների շուրջ: