«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը խոսել է ԱՊԼ-ի 2019/20 խաղարկության հավանական ֆավորիտների մասին:
«Կարծում եմ՝ առնվազն 6 թիմ կպայքարի չեմպիոնության համար: Օրինակ՝ «Էվերթոնը» բավականին նպատակասլաց թիմի է վերածվել: Նրանք լուրջ փոփոխություններ են կատարել, և կարծում եմ՝ մինչև տրանսֆերային պատուհանի փակվելն էլ դեռ կարող են նորեկներ ունենալ:
Նրանք անցյալ տարի էլ լավ թիմ ունեին, իսկ այժմ ավելի լավն են դարձել հետաքրքիր նորեկների շնորհիվ:
Ես չեմ հասկանում, թե ինչու են մարդիկ մտածում՝ «Արսենալը» չի պայքարելու չեմպիոնության համար: Նույնն անելու է նաև «Չելսին»: Լեմպարդի վերադարձը «Չելսիին» շատ լուրջ էմոցիոնալ զարկ կհաղորդի: Այո՛, «Չելսին» չի կարող նոր ֆուտբոլիստների ձեռք բերել, բայց ակումբը վերադարձել է վարձավճարով հանդես եկող երիտասարդներին: Վերադարձել են Թեմի Աբրահամը և մյուս ֆանտաստիկ տղաները, այնպես որ՝ հիանալի թիմ է ձևարվորվել»,- ասել է մարզիչը: Այս մասին հայտն է Sky Sports-ը: