ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն այցելել է Տեխաս և Օհայո, որտեղ օրեր առաջ զանգվածային հրաձգությունների զոհ էր դարձել 31 մարդ:
ԱՄՆ նախագահը Էլ Պասո և Դեյթոն քաղաքներում հանդիպում է ունեցել հրաձգությունների վիրավորների և առաջին բուժօգնություն ցուցաբերողների հետ:
Թրամփը հայտարարել է, որ հրաշալի ընդունելության է արժանացել բուժանձնակազմի կողմից: Սակայն նաև նշվում է, որ երկու քաղաքներում էլ նրա այցի առթիվ ցույցեր են կազմակերպվել: Ցուցարարները պահանջել են արգելել ինքնաձիգների ազատ վաճառքը: