fbpx
Կրթություն

Տեղի է ունեցել արևմտահայերենի պահպանման և զարգացման հարցերով խորհրդի անդրանիկ նիստը

Օգոստոսի 7-ին ԿԳՄՍ նախարարի տեղակալ Նարինե Խաչատուրյանի նախաձեռնությամբ տեղի է ունեցել արևմտահայերենի պահպանման և զարգացման հարցերով խորհրդի անդրանիկ նիստը:

Խորհրդի կազմում են սփյուռքահայ անհատներ, սփյուռքյան կառույցների, Հայաստանի պետական և ոչ պետական հաստատությունների ներկայացուցիչներ:

«Արևմտահայերենը մշակութային բացառիկ արժեք է, որն այսօր առավել քան վտանգված է: Ցեղասպանության հետևանքով լեզուն կորցրել է կենսունակ հայրենիքը, իսկ ժամանակի մեջ՝  սերնդափոխության արդյունքում նվազում է նաև լեզվակիրների թիվը: Արևմտահայերենը դասված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի վտանգված լեզուների շարքին»,- նշել է Նարինե Խաչատուրյանը:

Խորհրդի անդամները մտքերի փոխանակմամբ հանգեցին այն  հետևությանը, որ լեզվի պահպանման հարցը բազմաշերտ է և պետք է ներառի մեր կյանքի բոլոր ոլորտները՝  թատերարվեստից մինչև էլեկտրոնային բովանդակության ստեղծում, մանկական ծրագրեր և այլն:

Նիստերը կգումարվեն որոշակի պարբերականությամբ, որոնց կհաջորդեն գործնական քայլերը:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ