fbpx
Աշխարհ

Վրաստանն ու Արևմուտքը 2008թ. դեպքերից դաս չքաղեցին. Ռուսաստանի ԱԳՆ

«Վրաստանն ու Արևմուտքի երկրները 2008 թվականին Կովկասում զարգացած ողբերգական իրադարձություններից դաս չքաղեցին»,-այս մասին ասվում է ՌԴ ԱԳ նախարարության օգոստոսյան պատերազմի 11-րդ տարելիցի կապակցությամբ արված հայտարարությունում:

«Փոխարենը փորձելու թուլացնել անցյալի բեռը, խթանել բարիդրացիական հարաբերությունները Վրաստանի, Աբխազիայի և Հարավային Օսիայի միջև, պաշտոնական Թբիլիսին և նրա արևմտյան գործընկերները իրականացնում են հակառուսական հիստերիա՝ տարածաշրջանը համալրելով զենքերով և Վրաստանին ձգում դեպի ՆԱՏՕ: Այս ամենը փակուղի է ստեղծում, չի նպաստում տարածաշրջանում խաղաղության, կայունության և անվտանգության հաստատմանը»,- ասված է հայտարարությունում:

Հայտարարության մեջ նաև նշվում է, որ Ռուսաստանը բոլոր ջանքերը ներդնում է այն բանի համար, որ հաստատվի երկխոսություն և լիարժեք բանակցություններ Վրաստանի, Աբխազիայի և Հարավային Օսիայի միջև:

Ռուսաստանի արտաքին գերատեսչությունը նաև ընդգծել է, որ Մոսկվան ակտիվ համագործակցում է Աբխազիայի և Հարավային Օսիայի հետ և օգնում ֆինանսապես, այդ թվում` ներդրումային ծրագրերի շրջանակներում, որոնց նպատակը սոցիալ-տնտեսական զարգացումն է:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ