Ռուսաստանի առաջին ռակետ հայկական արմատներով Կարեն Խաչանովը Մոնրեալում ընթացող Masters 1000 մրցաշարի 1/4-րդ եզրափակչում մրցեց Գերմանիան ներկայացնող Ալեքսանդր Զվերևի հետ։
1 ժամ 14 րոպե տևած պայքարում ավելի ուժեղ գտնվեց Խաչանովը։ Նա 2 սեթերում էլ հաղթեց 6:3 հաշվով ու դուրս եկավ առաջնության կիսաեզրափակիչ։
Եզրափակչի ուղեգրի համար Խաչանովը կպայքարի ռուսաստանցի Դանիիլ Մեդվեդևի հետ։
🇷🇺 @karenkhachanov marches into the semi-finals at the #CoupeRogers
Is this his year in Montreal? 👀
🎥: @TennisTV | @CoupeRogers pic.twitter.com/1Rfrne45gX
— ATP Tour (@atptour) August 9, 2019