fbpx
Աշխարհ

Եմենում բախումների պատճառով շուրջ 200 հազար մարդ զրկվել է խմելու ջրից

Ադենում մոտ 200 հազար մարդ մնացել է առանց խմելու ջրի՝ կառավարական և Հարավային Եմենի անցումային խորհրդի ուժերի բախումների պատճառով: Այս մասին հայտնում է Եմենում Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի ստորաբաժանումը, հաղորդում է РИА Новости-ն:

Դեռևս չորեքշաբթի իշխանության մարմինների աղբյուրը հայտնել էր, որ զինված անձինք փորձել են նախագահական պալատի դարպասներից ներս խուժել: Հարավային Եմենի անցումային խորհուրդը համընդհանուր մոբիլիզացիա է հայտարարել և իր ուժերին կոչ արել հավաքվել նախագահական պալատի մոտ՝ «Իսլահ» կուսակցությանը դիմակայելու համար:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ