fbpx
Աշխարհ

«Քաղաքացիություն». Վրաստանի դպրոցներում նոր առարկա կուսուցանվի

Վրաստանի ազգային ուսումնական ծրագրի և ուսումնական ռեսուրսների գնահատման բաժնի ղեկավար Մարիամ Չիքոբավայի հայտարարությամբ այս տարի VII դասարանում կավելանա «Քաղաքացիություն» նոր առարկան:

Նրա խոսքով հաջորդ տարվանից «Քաղաքացիություն» առարկան պարտադիր կլինի նաև VIII դասարանի աշակերտների համար:

«Քաղաքացիական կրթությունը մինչև հիմա դասավանդվում էր IX-X դասարաններում, իսկ այս տարի կսկսվի VII դասարանից և կշարունակվի VIII և IX դասարաններում նույնպես: Այսպիսով կստեղծվի մի շրջափուլ, որը կմեկնարկի 3-րդ դասարանից՝ «Ես և հասարակությունը» առարկայով, կշարունակվի V-VI դասարաններում «Մեր Վրաստան» առարկայով և արդեն VII դասարանում որպես անկախ առարկա մտցվում է «Քաղաքացիությունը»: Կարող ենք ասել, որ Քաղաքացիական կրթություն առարկան ծածկում է սկսնակ և բազային մակարդակները»,- հայտարարել է Չիքոբավան:

Նրա խոսքով, նոր առարկայի շրջանակներում աշակերտները կանցնեն 5 առարկա՝ թեմը, որտեղ ապրում ենք, դպրոցական միջավայր/դպրոցական հասարակություն, առողջ ապրելակերպ, շրջակա միջավայրի և մշակութային ժառանգության պաշտպանություն, ինչպես նաև տնտեսական հարաբերությունները թեմում:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ