Ֆրանսիական ՊՍԺ-ն հրաժեշտ է տալիս թիմի գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելին։
Այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։
Նշվում է, որ պայմանագրի վաղաժամկետ խզման համար ՊՍԺ-ն 6 միլիոն եվրո փոխհատուցում կվճարի Տուխելին։
Հիշեցնենք, որ 47-ամյա մասնագետը ՊՍԺ-ի ղեկը ստանձնել էր 2018 թվականի։ Նա թիմի հետ հասել է մինչև Չեմպիոնների Լիգայի եզրափակիչ, որտեղ, սակայն, ակումբը պարտվեց Մյունխենի «Բավարիային»։

