Տուրիստականի աշխատակցին մեղադրանք է առաջադրվել

Ամենադիտվածներ

14-ամյա աղջկա հետ սեռական հարաբերության համար կալանավորվել է 23-ամյա երիտասարդ

ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում ավարտվել է համակարգչային տեխնիկայի օգտագործմամբ խոշոր չափերով հափշտակություն կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը, հայտնում են ՀՀ ՔԿ պաշտոնական կայքից։

Քննությամբ պարզվել է, որ 31-ամյա տղամարդը, 2016թ. հանդիասանալով հոլանդական տուրիստական ընկերության hայաստանյան գրասենյակի վիզաների աջակցման բաժնի փաստացի աշխատակից, 2016թ. նոյեմբերի 7-ից մինչև դեկտեմբերի 31-ը ներառյալ՝ ընկերությանը պատկանող նույնականացման համարով վիրտուալ բանկային քարտին կցված հաշվեհամարից համակարգչային տեխնիկայի օգտագործմամբ հափշտակել և տարբեր ավիաընկերություններից՝ իր և մտերիմների համար առցանց եղանակով գնել է 1.509.222 ՀՀ դրամին համարժեք ավիատոմսեր՝ ընկերությանը պատճառելով խոշոր չափերի գույքային վնաս։

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ ընկերության աշխատակցին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 181-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն՝ չհեռանալու մասին:

Հայտարարվել է նախաքննության ավարտի մասին, և քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

|
Խմբագրական ներդրում:Ազատ TV Խմբագրություն
|
Հրատարակիչ:Ազատ TV

Ամենաթարմ

}// Handle language redirects const langLink = e.target.closest(".azat-switcher-item a"); if (langLink) { e.preventDefault(); e.stopPropagation();const origin = window.location.origin; const path = window.location.pathname; const lang = langLink.getAttribute("data-lang");// Determine current active language of the page: let currentLang = "am"; if (path.startsWith("/en/") || path === "/en") { currentLang = "en"; } else if (path.startsWith("/ru/") || path === "/ru") { currentLang = "ru"; }let newPath = path;if (currentLang === "en" && lang === "ru") { newPath = path.replace("/en/", "/ru/"); } else if (currentLang === "ru" && lang === "en") { newPath = path.replace("/ru/", "/en/"); } else if (currentLang === "en" && lang === "am") { newPath = path.replace("/en/", "/"); } else if (currentLang === "ru" && lang === "am") { newPath = path.replace("/ru/", "/"); } else if (currentLang === "am" && lang === "en") { newPath = "/en" + path; } else if (currentLang === "am" && lang === "ru") { newPath = "/ru" + path; }window.location.href = origin + newPath; } }); })();