fbpx
Էկո

Արագիլների աղտոտման գործով սկսվել է քրեական վարույթ. շրջակա միջավայրի նախարարի խորհրդական

Շրջակա միջավայրի նախարարի խորհրդական Կարեն Աղաբաբյանը, որը այսօր Արարատի մարզի Հովտաշեն գյուղում ներկա էր արագիլներ լողացնելու արարողությանը, խոսել է այս ամսվա ընթացքում կատարած աշխատանքների արդյունքների մասին:

Հատկապես կարևորել է այն, որ քրեական վարույթ է իրականացվում:

«Մենք կարողացանք հայտնաբերել հնարավոր աղտոտող կազմակերպությունը, արդեն սկսվել է քրեական վարույթ, մինչև վերջերս վարչական վարույթ էր: Քանի որ պատճառը կարողացանք բացահայտել , դա նշանակում է, որ մեր բնապահպանության տեսչական մարմինն ավելի ուշադիր է լինելու թափոնների նկատմամբ, ավելի խիստ է լինելու»,- նշել է նա:

Խոսել է մեղավորին պատասխանատվության ենթարկելու անհրաժեշտության մասին:

Աղբյուրը՝ shantnews.am

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ