Azat TV մեդիանախաձեռնության համահիմնադիր Նարեկ Այվազյանը գրառում է կատարել Facebook-ում, որում ասվում է.
«Կամքից ավելի մահացու զենք չկա և չի կարող ստեղծել ո՛չ մարդը, ո՛չ նրա պատրաստած ռոբոտները, ինչպես որ ռոբոտները երբեք չեն կարող իմաստություն ձեռք բերել՝ չնայած որ դրանց հաշվողական, չափողական և այլ նմանատիպ կարողությունները ձգտում են անսահմանության:
Կամքը և իմաստությունն այն շնորհներն են, արարչագործությունը, որը տրվում է ի վերուստ, կամ ձեռք է բերվում տիեզերկան ուժով որևէ պահի: Մենք ունենք կամք ու իմաստություն որպես ժողովուրդ, քանզի մեր հայրենակիցներից շատերն են ճառագում դրանցով:
Մեր ժողովրդի զավակները իրենց փառավոր կամքն արտահայտել են մարտի դաշտում, իրենց իմաստությամբ գործել են պատերազմի ընթացքում, որոնց համար բոլոր ողջերս անսահման շնորհակալ ենք և պարտավոր ենք հիշելու ու մեծարելու բոլորին, բոլորի սխրանքները:
Սակայն, մենք մեծ սխալ ենք կատարել, որ թույլ ենք տվել օտարին կառավարել մեզ ու մեր գիտակցությունը ինչ-որ մարդկանց միջոցով: Եվ օտարն իր շահն է բարձր դասել, ճնշել է մեր կամքը՝ առանց մեր հասկանալու և քնեցրել է մեր իմաստությունը՝ առանց մեզ հարցնելու:
Այս մղձավանջից, նիրհից հարկավոր է արթնանալ, հաղթահարել ճնշումները և դրանցով պայմանավորված բոլոր մահացու փորձություններն, ու ազատագրվել հանուն մեր պետության հարատևության:
Մեր սխալը մեր վրա անգնահատելին արժեցավ: Դրա պատճառով կեղծ փրկիչները մեզանից խլեցին մեր հարստությունները, դիմադրողականությունը և նաև հաղթանակը, խլեցին մեզանից ամենակարևորը՝ մեր տղերքին, մեր հայրենակիցների կյանքերը, նրանք խլեցին ապրողներիս խաղաղությունը… Այս անբնականությունը տիեզերքը չի հանդուրժում ու վստահ եմ, որ բոլորդ էլ դա զգում եք. ինչ-որ մի բան կա մտքում՝ մի կողմի վրա, մշուշոտ անկյունում, որ բացվելու, բացահայտվելու է ձեր ու բոլորիս համար:
Մինչև մարտ կամ նոր մարտին, մինչև 5-ը դա տեղի կունենա՝ անկախ օտարից, թշնամիներից, նախկիններից ու գործողներից և նրանց ընդհանուր ու առանձին ծրագրերից:
Մեր փրկությունը մենք ենք, մեր խաղաղությունը մենք ենք, մեր հաղթանակները մենք ենք, այնպես որ, Հայաստան, հուփ տուր»։
https://www.facebook.com/NarekMasisAyvazyan/posts/5146782745333578

