Հասարակություն
23:40 08/01/2021

Եթե համախմբվեին ֆիդայիները, զորավարները, ապա տարածաշրջանի ամենաազդեցիկ բանակը կլիներ

Azat TV մեդիանախաձեռնության համահիմնադիր Նարեկ Այվազյանը գրառում է կատարել Facebook-ում։

«Գուցե պատմաբանները կամ խելացի կարծիքները օգնեն, եթե հասկացվել է, թե ինչու չէին կարողանում միավորվել հայ ֆիդայական ուժերը 100 տարի առաջ ու ոնց կարելի է այդ խնդիրները շրջանցել: Մեր ազգից 300.000-ից ավել մարդու զինվորագրել էին ու տարել եվրոպական ֆրոնտում կռվելու, այնինչ Հայ ժողովրդին ցեղասպանում էին իրենց սեփական հողում:

Եթե համախմբվեին ֆիդայիները, զորավարները, ապա այդքան զորք կունենային ու տարածաշրջանի ամենաազդեցիկ բանակը կլիներ: Ֆիդայիներն էլ այն ժամանակների ակտիվն են եղել:

Հիմա, ոնց ծանր ու թեթև եմ անում, ակտիվ քաղաքացիներիս վրա է մնացել՝ շտապ համախմբվել, մոբիլիզացնել բոլոր հնարավոր ռեսուրսները, վերակազմակերպել պաշտպանական դիմադրողականությունը, որի շնորհիվ թե՛ արտաքին, թե՛ ներքին վտանգները կչեզոքացվեն: Վարչակարգը պարալիզացված է, նախկինները արդարացնում են իրենց ճաղերի հետևում չլինելը, որպես դամոկլեսյան սուր՝ կախված Նիկոլի գլխին, ինչը էլ ավելի ծանր վիճակի մեջ է գցում նրանց երկուսին, իսկ առավելապես ժողովրդին ու երկիրը:

Չգիտեմ, թե ոնց է հնարավոր կազմակերպել համախմբումը, քանի որ խանգարելու են համ ներքին ամբիցիաները, համ գործող իշխանությունները, համ նախկին ռեժիմը, համ ռուսները, համ թշնամին՝ սադրանքներով, բայց միակ ճանապարհը սա է:

Գլխավոր հարցը իրար հետ հավաքական գործելն է՝ լինելով համերաշխ ու հաշտ միմյանց հետ հանուն մեզ ու մեր պետության, լինել ինչ որ տեղ համերաշխ նաև գործողների ու նախկինների հետ:
Խոսքերն ու մտքերը հեշտ են արտահայտելու համար, բայց գործնականում ամեն բան շատ բարդ է»,- ասված է գրառման մեջ։

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

ՎԵՐ