«Ինտերը» դեռևս ցանկանում է ձեռք բերել «Ռոմայի» հարձակվող Էդին Ջեկոյին։
Մոտ ժամանակներս 33-ամյա բոսնիացու համար ակումբը մտադիր է 18 մլն եվրո առաջարկել հռոմեական թիմին: Այս մասին հաղորդում է Sport Mediaset-ը:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ «Ինտերը» Ջեկոյի համար 15 մլն եվրո վճարելու պատրատակամություն է հայտնել, մինչդեռ հռոմեացիները 20 մլն եվրո են պահանջել: