Հունաստանում ավարտվեց Կավալա Օփեն միջազգային մրցաշարը, որին մասնակցում էին 20 երկրների 110 շախմատիստ:
Մրցաշարում Հայաստանը ներկայացնում էին գրոսմայստերներ Զավեն Անդրիասյանը, Էլինա Դանիելյանը և կանանց միջազգային վարպետներ Մարիա Գևորգյանը և Սիրանուշ Ղուկասյանը:
Զավեն Անդրիասյանը 9 հնարավորից վաստակեց 7.5 միավոր և Պլատ Վոյցեխի հետ կիսեց 1-2-րդ հորիզոնականները: Լրացուցիչ ցուցանիշների հաշվարկից հետո Անդրիասյանը գրավեց երկրորդ հորիզոնականը:
Կանանց պայքարում Հայաստանի ներկայացուցիչներից Սիրանուշ Ղուկասյանն արժանացավ երրորդ մրցանակին:
Այս մասին տեղեկացնում են Հայաստանի շախմատի ֆեդերացիայի պաշտոնական կայքից։