«Բարսելոնան» ներկայացրել է տարվա ֆինանսական հաշվետվությունը, որից պարզ է դառնում, որ ակումբը ծանր իրավիճակում է:
Ըստ հաշվետվության ակումբի ընդհանուր պարտքը կազմում 1,173 միլիարդ եվրո: Այդ գումարից 730 միլիոնը պարտավորություններն են, որոնք կատալոնացիները պետք է կատարեն կարճ ժամանակահատվածում, իսկ 488,4 միլիոնը նախորդ տարվա վնասներն են: Եվս 265 միլիոն «Բարսելոնան» պետք է վճարի վարկային կազմակերպություններին, 164 միլիոն էլ՝ ակումբի աշխատակիցներին:
Նշվում է, որ կորոնավիրուսի համավարակի ֆոնին ակումբը ցանկանում է վարկային վճարումները հետաձգել մինչև 2021-ի հունիսի 30-ը: Որոշ կազմակերպություններ տվել են իրենց համաձայնությունը:
Այս մասին տեղեկանում ենք Marca-ից:

