Հավայիում Մանոայի համալսարանի գիտնականները վերականգնել են հին եգիպտական օծանելիքների բույրը, որոնք սիրված էին, և որոնք հավանաբար հազար տարի առաջ օգտագործել է Կլեոպատրա թագուհին: Այդ մասին հայտնում է The Times-ը:
Հնագույն Թմուիթ քաղաքի տարածքում պեղումների ժամանակ հնագետները գտել են օծանելիք պատրաստողի տան ավերակները: Հայտնաբերվել են անոթներ՝ օծանելիքի մնացորդներով:
Գիտնականները քիմիական փորձաքննություն են անցկացրել և տեղեկություններ հավաքել որոշ բաղադրիչների մասին, որոնք թույլ են տվել վերստեղծել բույրերի պատմությունից հայտնի երկուսը` մենդեզյանը և մեթոպյանը:
Ենթադրվում է, որ այդ օծանելիքները օգտագործվել է Կլեոպատրա թագուհու կողմից:
Օծանելիքի հիմքում ընկած է եղել միրա՝ բուրզերների ընտանիքի ծառերի խեժը: Այն պարունակել է նաև հիլ, ձիթայուղ և դարչին: