Գերմանիայում հայտնաբերվել է Մարիա Սոֆիա ֆոն Էրթալի գերեզմանաքարը։ Մասնագետները նրան համարում են Գրիմ եղբայրենրի հեղինակած «Սպիտակաձյունիկը և յոթ թզուկները» հայտնի հեքիաթի հերոսուհու պատմական նախատիպը: Այս մասին գրում է DW- ն:
Երկար ժամանակ ոչինչ հայտնի չէր գերեզմանաքարի գտնվելու վայրի մասին: Այնուամենայնիվ, վերջերս այն պատահաբար հայտնաբերել են Բամբերգում գտնվող հին տներից մեկի ժառանգները: Համացանցում տեղեկություններն ուսումնասիրելով՝ նրանք հասկացել են, որ դա պատմական հուշարձան է, և այն փոխանցել են Բավարիայի Կաթոլիկ թեմի թանգարանին:
Թանգարանում գերեզմանաքարը զննել են, մանրակրկիտ մաքրել և վերականգնել: Այժմ այն գտնվում է Բամբերգի թեմի թանգարանում (Diözesanmuseum): Այն մուգ մոխրագույն մարմարե համեստ օվալաձև սալաքար է, միակ ձևավորումը մի քանի սպիտակ աստղերն են:
Քարի վրայի գրության մեջ ասվում է. «Քրիստոնեության վեհ հերոսուհին. այստեղ նա հանգստանում է ճշմարտության հետ հավատի հաղթանակից հետո՝ պայծառ Հարության սպաումով»: