Մեծ Բրիտանիայում նորապսակները հարսանիքի հյուրերին կերակրել են սննդի թափոններով, տեղեկացնում է Daily Mirror-ը:
Քեյլի և Ջո Թիլսթոնների հարսանեկան արարողության ժամանակ ռեստորանային ուտեստների մնացորդներից պատրաստված ճաշատեսակներ են մատուցել:
Ճաշացանկում, ի թիվս այլ ուտեստների, ներառված են եղել ծովային ծածան և թառափ, տավարի և խոզի կողիկներ, հավի միս, ինչպես նաև վեգանական և առանց գլյուտենի ուտեստներ:
Նորապսակները գաղտնի են պահել բաղադրիչների ծագումը: Միայն երեկույթի ավարտին են նրանք հայտարարել, որ նախաճաշը պատրաստված է եղել թափոններից: Լուրը ցնցել է որոշ հյուրերի, բայց եղել են նաև այնպիսիները, որոնք հավելում են խնդրել:
Քեյլիի և Ջոի խոսքերով, նրանք համոզված են վերամշակման և կրկնակի օգտագործման միջոցով աղբի քանակը կրճատելու անհրաժեշտության մեջ: Բացի այդ, սննդի մնացորդներից կազմակերպված խնջույքը սովորականից հինգ անգամ էժան է: «Հարսանեկան միջին նախաճաշը արժե 25 ֆունտ մեկ անձի համար, կամ էլ ավելին, իսկ երբ գրեթե 300 բերան պետք է կերակրել, մնացորդներից պատրաստելն ավելի խելամիտ է»,- ասել է Քեյլին: