Լեգենդար ֆրանսիական ավտոարտադրող ընկերությունը որոշել է միջամտել «Շիրոն» մեքենայի արագություն զարգացնելու կարողունակության մեջ եւ հասցնել այն կետին, որ մեքենան դառնա ամենաարագ սպորտային մեքենան աշխարհում։ Automobile-ի փոխանցման համաձայն, նախատեսված է, որ «Շիրոն»-ը կկարողանա զարգացնել մինչեւ 500 կմ/ժ արագություն։
Իհարկե, տեխնիկապես այս նպատակին հասնելը դեռեւս մի քանի խնդիրների կարգավորում է ենթադրում իրենից, ինչպես օրինակ էլեկտրաշարժիչների ավելացում եւ այլն, սակայն ընկերությունում սա համարում են լիովին հասանելի, հատկապես, որ նշված արագության սիմվոլիկ սահմանաչափը գերազանցելու մտադրության մասին հայտարարել են նաեւ այլ ընկերություններ եւս։