Հյուսիսային Կորեայում նախազգուշացրել են նոր սառը պատերազմի մեկնարկի և տարածաշրջանում սպառազինության մրցավազքի էսկալացիայի մասին, եթե Հարավային Կորեայում ամերիկյան հրթիռներ տեղակայվեն: Այս մասին հայտնում է Reuters-ը
Ավելի վաղ Պենտագոնի ղեկավար Մարկ Էսփերը ՄՓՀՀ պայմանագրից ԱՄՆ-ի դուրս գալու հաջորդ օրը հայտարարել էր, որ հանդես է գալիս Ասիայում միջին հեռահարության հրթիռների տեղակայման օգտին:
«ԱՄՆ-ն նշել է, որ ներկայումս ուսումնասիրում է ասիական տարածաշրջանում միջին հեռահարության վերգետնյա հրթիռների տեղակայման ծրագիրը, իսկ Հարավային Կորեան ընտրվել է որպես դրանց տեղակայման վայր»,- հայտնում է Հյուսիսային Կորեայի Կեմնտրոնական հեռագրական գործակալոււթյունը:
«Սա տարածաշրջանային լարվածության սրման անխոհեմ գործողություն է, որը կարող է նոր սառը պատերազմ և հեռավորարևելյան տարածաշրջանում սպառազինության մրցավազք հրահրել Հարավային Կորեայում նոր հարձակողական զենք տեղակայելու համար»,- նշված է մեկնաբանության մեջ:
ԱՄՆ բարձրաստիճան անձինք հայտարարել են, որ նման սպառազինությունը կարող է տեղակայվել մի քանի տարի հետո: Հարավային Կորեայի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ երկրում ամերիկյան միջին հեռահարության հրթիռների տեղակայման հարց չի քննարկվել, և որ չեն նախատեսում այս գաղափարի քննարկում: