fbpx
Աշխարհ

Թուրքիան կարող է երկրորդ ռազմաբազան կառուցել Կատարում

Թուրքիան շարունակում է մեծացնել իր ռազմական ներկայությունը Կատարում։ Թուրքական Ensonhaber լրատվամիջոցը հայտնում է, որ Թուրքական իշխանությունները որոշում են կայացրել 2-րդ ռազմաբազան հիմնել Կատարում։ Որոշումը կայացվել է 2015թ-ին Կատարի ու Թուրքիայի միջև ռազմական ոլորտում կնքնված պայմանագրի շրջանակներում։

Առաջիկա ամիսներին տեղի կունենա նոր հիմնվելիք այդ ռազմաբազայի բացումը։ Նախատեսվում է, որ ռազմաբազայի բացումը կանի Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։

Հետաքրքրական է, որ Կատարում նոր ռազմաբազա հիմնելու Թուրքիայի որոշմանն արձագանքել է Սաուդյան Արաբիայի մամուլը։

Հիշեցնենք, որ 2015-ին Թուրքիան և Կատարը կնքել էին Կատարում թուրքական ռազմաբազա հիմնելու մասին պայմանագիր: 2016-ին Կատարի և Թուրքիայի կառավարությունները կնքել էին Կատարում թուրքական ռազմաբազա տեղակայումն իրականացնելու համաձայնագիր, որը վավերացվեց Թուրքիայի խորհրդարանի կողմից:

Համաձայնագրի վավերացումից անմիջապես հետո Թուրքիան սկսեց զորքեր և զինտեխնիկա ուղարկել Կատարի թուրքական ռազմաբազա:

 

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ