fbpx
Կառավարություն

Տեսչական մարմնում տեղի է ունեցել քաղպաշտպանության ոլորտի վերաբերյալ քննարկում

Օգոստոսի 16-ին ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնում տեղի ունեցավ քննարկում՝ Տեսչական մարմնի ղեկավար Գեղամ Շախբազյանի, Տեսչական մարմնի կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարների և Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության «Քաղաքացիական պաշտպանության միջոցառումների կազմակերպման» վարչության պետի տեղակալ, գնդապետ Էդան Սնգրյանի, ՓԾ քաղաքացիական պաշտպանության վարչության «ՔՊ հարցերով կառավարման մարմինների, կազմակերպությունների գործունեության համակարգման» բաժնի պետ Արման Խաչիկյանի հետ:

Հանդիպման նպատակն էր կառույցում բարձրացնել անձնակազմի քաղաքացիական պաշտպանության ֆունկցիոնալությունը, ինչպես նաև քննարկել՝ պետությունը խաղաղ վիճակից պատերազմական վիճակի անցնելու դեպքում՝ արտակարգ դրության պայմաններում պետական գերատեսչությունների բնականոն աշխատանքային գործունեության կազմակերպման վերաբերյալ մի շարք հարցեր: Այս մասին տեղեկանում ենք տեսչական մարմնի Facebook-ի էջից:

https://www.facebook.com/utfsib/posts/411104279531693?__xts__[0]=68.ARDSvOyqvBaxX0DD2ZdnpOftLxmzLiAQ2pYRT3Uo1Br8UQCuz2NMfHNCNCBKLo1oCF1MvZFWIY95tYXEFzQRIxO3V5gVj4amaMyPfLz41hYm74WXOKSNll2-SN9koE3NamuH3nyb061VjTqHqyZryPTBc0KSEoY9Dh8pK2mmnoqujacsh5OdssIAWRXzG_stVgMSxkqH_CTFr4Gi7qa_NGq58gBTFaWXpCJIxFvQV99eVDJfWB8EN-t62JLc-JuT-c8853Xwu0rdoMYgrG7h7pYjtdLVQ7Tf4iJ89IX_pnItaYYnVU9Le7eGDl1m10enLAk5N0CuFXYqesOCDhj5VeM&__tn__=-R

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ