Բրազիլիայի հավաքականի գլխավոր մարզիչ Տիտեն պատմել է իր ու Նեյմարի խոսակցության մասին, ինչպես նաև կարծիք է հայտնել ֆուտբոլիստի որոշում կայացնելու մասին։
«Հարցրեցի՝ ինչպես է այս իրավիճակն ընդունում, պատասխանեց․ «Ես հանգիստ եմ, գիտեմ, որ բանակցություններ են ընթանում, հիմա սպասում եմ ՊՍԺ-ի որոշմանը»։
Նա ինձ ասաց, որ երջանիկ է։ Արդեն մարզվում է, բայց տակտիկական պարապմունքներով չի զբաղվում, սակայն նրա հետ ամեն ինչ կարգին է։
Հույս ունեմ՝ նա այնքան իմաստուն կլինի, որ լավագույն որոշումը կայացնի, բայց ես իրավունք չունեմ նրան խորհուրդ տալ․ «Գնա այստեղ կամ այնտեղ»։ Նա իր մարդիկ, իր թիմն ունի ու ինքը որոշում կկայացնի։ Դա իմ գործը չէ», – մարզչի խոսքերը փոխանցում է Marca-ն։