fbpx
Աշխարհ

Թուրքիայի ազգայնական կուսակցապետը նախկին կուսակիցներին վերադառնալու կոչ է արել

Թուրքիայի «Ազգայնական շարժում» կուսակցության (ԱՇԿ-MHP) առաջնորդ Դևլեթ Բահչելին կոչ է արել ներկայումս «Լավ» (İYİ) կուսակցության անդամ հանդիսացող նախկին MHP-ականներին վերադառնալ իրենց «բույնը»։ Այս մասին հայտնում է ermenihaber.am-ը:

Որոշ թուրք վերլուծաբանների կարծիքով՝ Բահչելին պատրաստվում է 2023 թվականին կայանալիք ընտրություններին և նախապատրաստական աշխատանքները տանում է ոչ թե իր կուսակցության, այլ իշխող «Արդարություն և զարգացում» (ԱԶԿ-AKP) կուսակցության հետ կազմած «Ժողովուրդ» դաշինքի համար։

ԱՇԿ-ում կարծում են, որ իրենցից առնաձնացած «Լավ» կուսակցությունը որպես կուսակցություն չի կայացել և ինքնության ճգնաժամ է ապրում։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ