fbpx
Ժամանց

Չենդու քաղաքը պանդայի հայրենիք և աշխարհի ամենաերկար քաղաքային կանաչ ճանապարհը.(ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Պանդայի հայրենիք Չենդու քաղաքում կառուցվում է աշխարհի ամենաերկար քաղաքային «կանաչ ճանապարհը»։

Սիչուան նահանգի կենտրոնական քաղաքի՝ Չենդուի այցեքարտն առաջին հերթին պանդան է։ Այստեղ եթե ուզես էլ, պանդային մոռանալ չես կարող՝ արձաններ փողոցներում, խաղալիքներ խանութներում։

Պանդա տեսնելու համար ամեն օր հազարավոր տուրիստներ են Չենդու գալիս։ Ժամանակը շատ սահմանափակ է. պանդային բնության մեջ կարող ես տեսնել մինչեւ 11։00-ն, ուշ գնալու դեպքում քեզ կհանդիպի վանդակում քնած կենդանին։ Սա է պատճառը, որ ամեն պանդայի մոտ ստիպված ես ընդամենը մի քանի րոպե մնալ, քեզնից հետո կիլոմետրանոց հերթ է։

 

Շուտով Չենդուն նոր այցեքարտ էլ կունենա։ Այստեղ կառուցվում է նոր թաղամաս։ «Թյանֆուի» շինարարական աշխատանքները սկսվել են 2014թ–ին։ 5 տարում նոր թաղամասը ձեւավորվել է որպես «մեկ կենտրոն – 3 քաղաք» սկզբունքով։ «Թյանֆուն», որի ընդհանուր մակերեսը կազմելու է 43 քառակուսի կմ, հիմնականում տնտեսական նշանակություն կունենա։

«Երեք քաղաքներից» մեկը լինելու է արեւմտյան Չինաստանի էքսպո քաղաքը, որտեղ կանցկացվեն միջազգային ցուցահանդեսներ եւ գիտաժողովներ։ «Երկրորդ քաղաքը» Չենդուի գիտական քաղաքն է, որը կլինի գիտատեխնիկական նորարարությունների կենտրոն։ «Երրորդ քաղաքը» մշակութային եւ ստեղծարար Թյանֆուն է։ Այժմ շատ ձեռնակություններ Չինաստանում եւ արտասահմանում չեն գործում, մենք փորձելու ենք այդ բացն էլ լրացնելը»,– այս մասին տեղեկացնում է աշխատակիցներից մեկը։

Թաղամասը երկու օդանավակայան է ունենալու, սուպերժամանակակից շենքեր ու համալիրներ։ 5 տարում ահռելի աշխատանք է կատարվել, շատ շենքեր արդեն շահագործվում են, չնայած «պաշտոնական» բացմանը դեռ շատ կա։ Այս թաղամասում է կառուցվում նաեւ աշխարհում քաղաքային ամենաերկար «կանաչ ճանապարհը»։

«Այժմ մենք գտնվում ենք Ցզինչեն անունը կրող «կանաչ ճանապարհներ» համակարգում, որը Թյանֆուի «կանաչ ճանապարհների» կարեւոր մասն է։ Այն ընդգրկում է 12 շրջան։ Ներկայումս նախագիծն իրականացվում է փուլ առ փուլ, ակնկալվում է ավարտին հասցնել այս տարեվերջին»,- նշել է կառուցապատող ընկերության աշխատակիցներից Ժոնգ Սին։

Հայտնենք, որ Չենդուն համարվում է տուրիստական քաղաք։ Այստեղ ամռանը ջերմաստիճանը չի անցնում 30–ը, իսկ ձմռանն ամենացուրտ օրերին -4 աստիճանը չի գերազանցում։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ