fbpx
Ժամանց

Հավանայում սկսվել է կառնավալային երթերի ավանդական տարեշրջանը

Անցած հանգստյան օրերին Հավանայում սկսվել է կառնավալային երթերի ավանդական տարեշրջանը: Այդ մասին Կուբայի մայրաքաղաքի հյուրերին եւ բնակիչներին ազդարարել է Սան Կառլոս դե լա Կաբանիա հին ամրոցի հրանոթից արձակված կրակոցը

Չնայած այն բանին, որ հանդիսությունն ստիպված են եղել մեկ օրով հետաձգել հորդառատ անձրեւի եւ քամու պատճառով, կառնավալային սեզոնի բացումն անցկացվել է առանձնակի շքեղույթամբ, քանի որ նվիրված էր միանգամից երեք հոբելյանների՝ Հավանայի 500-ամյակին, «Գուարաչերոս դե Ռեգլա» պարային խմբի 60-ամյակին եւ կուբացի երգիչ եւ կոմպոզիտոր Բենի Մորեի 100-ամյակին:

Առափնյա Մալեկոնում հավաքվել էին տասնյակ հազարավոր մարդիկ: Նվագախմբերի հնչյունների ներքո հանդիսատեսների տրիբունաների երկայնքով ընթանում էին «կարրոսները»՝ վառ գույներով զարդարված բազմահարկիկ հարթակները՝ պարողների խմբերով: Նրանց հետեւից գնում էին այսպես կոչված կոմպարսները՝ երաժշտա-պարային կոլեկտիվները, որոնք ժամանել են երկրի տարբեր անկյուններից: Ներկայիս կառնավալին մասնակցում է 14 «կարրոս» եւ 18 «կոմպարս», նրանց թվում է՝Հավանայի «Տրոպիկանա» կաբարեի խումբը:

Մրցավարները գնահատում են յուրաքանչյուր հարթակի զարդարանքը եւ յուրաքանչյուր կոլեկտիվի ելույթը: Տոնի հյուրերի եւ մասնակիցների համար տեղադրվել են կերակրի, գարեջրի, ռոմի եւ գազավորված ըմպելիքների բազմաթիվ կրպակներ: Կառնավալային երթերը, որոնք ավարտվում են կեսգիշերից անց, գրավում են հազարավոր զբոսաշրջիկների: 

Հավանայի տարբեր շրջանների հրապարակներում եւ զբոսայգիներում կառուցվել են պարահարթակներ, որտեղ ելույթ են ունենում կղզում ժողովրդականություն վայելող երաժշտական խմբերն ու նվագախմբերը:

Այս տարի կկայանա ընդհանուր առմամբ հինգ կառնավալային ներկայացում:

Դրանցից վերջինը նշանակված է օգոստոսի 25-ին: Իսկ երկու օր անց Մալեկոնում տեղի կունենա ոչ պակաս գունեղ մանկական կառնավալը, որով կավարտվեն դպրոցական ամառային արձակուրդները։ Այս մասին հաղորդում է ТАСС- ը։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ