fbpx
Քաղաքականություն

Մակրոնն ու Պուտինը քննարկել են նաև ԼՂ հակամարտությունը

Ռուսաստանի Դաշնության նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովն օգոստոսի 20-ին լրատվամիջոցներին ներկայացրել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հանդիպման արդյունքները:

Ինչպես տեղեկացնում է Российская газета թերթը, Պեսկովը նշել է, որ Ռուսաստանի և Ֆրանսիայի նախագահները Բրեգանսոնում հանդիպման ընթացքում քննարկել են տարածաշրջանային հակամարտությունները, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը:

Պեսկովի խոսքով՝ բանակցությունները եղել են հագեցած, կառուցողական և վստահելի:

Ըստ խոսնակի՝ անդրադարձ է կատարվել տարածաշրջանային հակամարտություններին՝ Բալկաններ, Լեռնային Ղարաբաղ, բավականին լուրջ խոսել են կլիմայի փոփոխությունների, Արկտիկայի իրավիճակի մասին:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ