Սուրբ Զատիկով պայմանավորված՝ Իտալիան անցել է խիստ լոքդաունի

Հրապարակող՝

Սուրբ Զատիկով պայմանավորված՝ Իտալիան անցել է խիստ լոքդաունի

Սուրբ Զատկի տոնը մոտ է ու սրանով պայմանավորված՝ Իտալիան եռօրյա խիստ սահմանափակումներ է սահմանել։

Այս մասին տեղեկանում ենք BBC-ից։

Նշվում է, որ այդ երկրում կորոնավիրուսի երրորդ ալիքն է սկսվել ու օրական արձանագրվում է միջինում 20 հազար նոր դեպք։

Իտալական իշխանությունները որոշել են, այնուամենայնիվ, թույլատրել քաղաքացիներին Զատկի տոնին այցելել եկեղեցիներ ու մասնակցել պատարագներին։

Բայց, ըստ աղբյուրի, Հռոմի Պապն իր ուղերձը կրկին կհղի առանց ուխտագնացների ներկայության։

Ամենաթարմ