«Ռեալ»-ը Ուկրաինայի հավաքականի դարպասապահ Անդրեյ Լունինին երաշխավորել է, որ նա հաջորդ մրցաշրջանում տեղ կունենա թիմի կազմում: Այս մասին հաղորդում է Marca-ն:
Նշենք, որ 20-ամյա խաղացողը վարձավճարով տեղափոխվել է «Վալյադոլիդ», իսկ «արքայական» ակումբի ղեկավարությունը սկսել է փոխարինողի փնտրել նրա համար:
Կոստառիկացու փոխարեն «արքայական» ակումբի գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը ցանկանում է տեսնել փորձառու դարպասապահի, որը անհրաժեշտ դեպքում կապահովագրեր Տիբո Կուրտուային՝ փոխարինելով նրան:
Այդ ֆուտբոլիստը կարող է դառնալ Անտոնիո Միրանտեն, որը չկարողացավ ամրապնդվել «Ռոմա»-ի կազմում: