Մոսկվայում ավարտին մոտեցող ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչ Արփինե Դալալյանը չորրորդ տեղը գրավեց:
Կանանց +87 կգ քաշայինների պայքարում 22-ամյա մարզուհին երկամարտում գրանցեց 221 կգ (95+126) արդյունք:
Պոկում վարժությունում Դալալյանը երրորդ մոտեցմամբ միայն կարողացավ բարձրացնել 95 կգ-ոց ծանրաձողը և գրանցեց 6-րդ արդյունք:
Հրում վարժությունում առաջին մոտեցմամբ գլխավերեւում պահեց 125 կգ, երկրորդ և երրորդ փորձին չմոտեցավ:

