«Արսենալ»-ը կարող է բաժանվել որոշ ֆուտբոլիստներից, քանի դեռ բաց է եվրոպական տրանսֆերային շուկան։
Նաև լոնդոնյան ակումբի՝ այս ամռանը կատարած գնումների ծախսերը չեն համապատասխանում թիմի բյուջեին։
Հեղինակավոր Mirror պարբերականը 5 ֆուտբոլիստի անուն է նշել, որոնք կարող են հեռանալ թիմից:
Ցանկում առաջինը պաշտպան Շկոդրան Մուստաֆին է, որը կարող է տեղափոխվել «Ռոմա»:
2-րդ տեղում կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն է: Mirror-ը նշում է, որ Նիկոլյա Պեպեի և Մեսուտ Օզիլի առկայության պարագայում հայազգի ֆուտբոլիստը խաղալու շատ շանս չի ունենա:
Նշվում է, որ Մխիթարյանը կարող է վերադառնալ Գերմանիա, որտեղ խաղացել է Դորտմունդի «Բորուսիա»-ի կազմում:
Հաջորդիվ ցանկում Իմիլ Սմիթ-Ռոուն, Մուհամեդ Էլնենին և Կոնստանտինոս Մավրոպանոսն են։