fbpx
Ժամանց

Միսս Անգլիան հավաստացրել է, որ գեղեցկության թագուհու վերաբերյալ պատկերացումները հնացած են

Անգլիայի Դերբիշիր քաղաքից 23-ամյա Բհաշա Մուքերջին խոսում է հինգ լեզվով, ունի համալսարանական կրթություն, իսկ IQ գործակիցը՝ 146 է: Իր օրինակով աղջիկը մտադիր է համոզել բոլոր թերահավատներին, որ «գեղեցկության թագուհու» վերաբերյալ նախկին պատկերացումներն անհուսալիորեն հնացած են:

Օգոստոսի սկզբին մոդել Բհաշա Մուքերջին Միսս Անգլիա 2019 մրցույթում գրավել է առաջին տեղը՝ զարմացնելով թե՛ ժյուրիին, և թե՛ սովորական հանդիսատեսին: Պարզվել է, որ աղջիկը ոչ միայն գեղեցկուհի է, այլև շատ խելացի: Ավելի ուշ, հարցազրույցում Բհաշան խոստովանել է, որ միշտ սիրել է սովորել և մասնակցել տարբեր օլիմպիադաների։ Այս մասին տեղեկացնում է Daily Mail-ը:

Դպրոցում միշտ ծաղրել են նրա ամեն ինչ իմանալու ցանկությունը և արտաքինը, քանի որ նա Հնդկաստանից է: Բայց Բհաշան այն ժամանակ լուրջ էր տրամադրված, ինչպես և հիմա: Վերջին հարցազրույցում աղջիկն ասել է, որ պատրաստվում է բոլորին ապացուցել, որ գեղեցկության մրցույթի հիմարիկ մասնակիցը անկենսունակ պիտակ է, որից ժամանակն է ազատվել:

Աղջիկը նույն օրն արժանացել է Միսս Անգլիայի թագին և աշխատանքի առաջարկ ստացել հիվանդանոցից: Այժմ մոդելը համատեղում է բժշկի և մոդելի կարիերան, բայց նշում է, որ նա ավելի քիչ ջանքեր կտրամադրի «Միսս աշխարհ» մրցույթին պատրաստվելիս: Ի վերջո, նրա համար գլխավորը հիվանդանոցում աշխատանքն է, իսկ բոլոր տեսակի մրցույթները պարզապես գունավորում են նրա կյանքը:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ