«Նոր ալիք 2019» երիտասարդ կատարողների մրցույթում ՀՀ ներկայացուցիչ Տյոմն այս պահին 9-րդն հորիզոնականում է:
Մրցութային առաջին օրը կայացել է երեկ՝ օգոստոսի 26-ին, Սոչիում։ Հայ երգիչը ներկայացրել է Ալլա Պուգաչովայի Так же, как все ստեղծագործությունը և վաստակել 78 միավոր:
Առաջին օրվանից հետո միանձնյա առաջատարը Ալբանիայի ներկայացուցիչ Ինիս Նեզիրին է: Նա վաստակել է 100 միավոր: 2-րդը Ռուսաստանը ներկայացնող Давинчи խումբն է 91 միավորով: Լավագույն եռյակը 88 միավորով եզրափակում է կուբացի Իլիանա Սանչեսը:
Այսօր՝ օգոստոսի 27-ին, տեղի է ունենալու մրցութային 2-րդ օրը: Տյոմը կատարելու է Գոռ Սուջյանի և Աննա Հարությունյանի հեղինակած Let Me Feel You երգը:
Այս տարի մրցույթն ունի 13 մասնակից 11 երկրից: Ռուսաստանն ու Ուկրաինան ներկայացված են 2 մասնակցով: Նոր կանոնների համաձայն՝ ժյուրիի անդամները 10 և 9 միավոր գնահատականը տալու սահմանափակ հնարավորություն ունեն՝ ընդամենը 2-ական անգամ: