«Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանի դիրքորոշումը՝ կապված «Մանչեսթեր Յունայթեդի» կիսպաշտպան Պոլ Պոգբայի հետ, չի փոխվել։
Զիդանը դեռ պահպանում է հույսերը, որ մադրիդյան ակումբը պայմանագիր կկնքի ֆրանսիացի ֆուտբոլիստի հետ, չնայած նրան, որ Քրիստիան Էրիկսենին և Դոնի Վան դե Բեկին ավելի հեշտ է հրավիրել։
Անգլիական ակումբը Պոգբայի համար պահանջում է 200 միլիոն եվրո։
Այս մասին տեղեկացնում է Marca-ն։