Մադրիդում ընթացող կանանց բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում Անուշ Գրիգորյանը պարտվել է առաջին մենամարտում:
Եվրոպայի մինչև 22 տարեկանների առաջնության չեմպիոնը պայքարը սկսել է 1/8 եզրափակչից, որտեղ պարտվել է սերբ մրցակցի և լքել պայքարը:
Հայաստանի ներկայացուցիչներից պայքարը շարունակում է Եվրոպայի մինչև 22 տարեկանների փոխչեմպիոն Անի Հովսեփյանը:
64 կգ քաշային բռնցքամարտիկը օգոստոսի 28-ին կպայքարի կիսաեզրափակիչ դուրս գալու համար:
Այս մասին տեղեկացնում են ՀԱՕԿ պաշտոնական կայքից։