Վիետնամում փեսացուն մահացած հարսնացուի հուղարկավորությունը վերածել է չկայացած հարսանիքի: Այս մասին գրում է AsiaOne- ն:
Դանգ Թիեն Անը և նրա հարսնացուն, որի անունը չի բացահայտվում, հանդիպել են Հո Չի Մինի տեխնոլոգիական համալսարանում սովորելու ընթացքում: Երկու տարի նրանք միասին աշխատել են Ճապոնիայում և պատրաստվել են սեպտեմբերի վերջին ամուսնանալ: Հարսանիքը կազմակերպելու համար աղջիկը ժամանակավորապես վերադարձել է Վիետնամ:
Օգոստոսի 25-ին, Անը Facebook-ում տեսել է վիետնամական Հո Չի Մին քաղաքում վթարի տեսագրությունը: Դեպքի վայրում նկատել է իր հարսնացուի հարազատներին։ Նա անմիջապես կապվեց նրանց հետ և պարզել, որ աղջիկը մահացել է պատահարի հետևանքով: Երիտասարդը տոմս է գնել և հասցրել է թռել Վիետնամ՝ մասնակցելու հուղարկավորությանը, որը տեղի է ունեցել նույն օրը:
Արարողության ժամանակ Անը իր մատին դրել է հարսանեկան մատանին, իսկ մյուսը դրել է հարսնացուի լուսանկարների դիմաց:
«Ես ուզում էի շատ բան անել քեզ համար, բայց այսօր կարող եմ միայն սա անել», – ասել է նա: Դրանից հետո երիտասարդը դողացող ձայնով կատարել է այն երգը, որը պատրաստվում էր երգել հարսանիքի ժամանակ: